Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
15.04.2016 | 10:33

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների և գրասենյակի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը ձևավորել է փոխվստահության մթնոլորտ՝ հույս հայտնելով, որ գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Արգո Ավակովի խոսքով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աշխատանքը Հայաստանի իշխանությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ Հայաստանում իրականացվող բարեփոխումների: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախատեսվող գործընթացների շուրջ, անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված աշխատանքներին և այդ գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությանը: Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՀԿ երեք հարթություններում գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ